News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ-ն քննություն է սկսել վրացական «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ հնարավոր ֆիզիկական վիրավորանքի փաստով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսօր առավոտյան հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ իրենց լրագրողի վրա 2 կանայք են հարձակվել: Դա տեղի է ունեցել մայրաքաղաքի Գլդանի շրջանից ուղիղ հեռարձակման ժամանակ, որտեղ մարդկանց ընտրական տեղամասեր են բերել ավտոբուսներով: Միջադեպից անմիջապես հետո ուղիղ հեռարձակումն ընդհատվել է:

«Ոստիկանությունը քննություն է սկսել հնարավոր հանցագործությունների 4 փաստով, այդ թվում՝ Թբիլիսիի ընտրական տեղամասերից մեկում «Փիրվելիի» լրագրողի նկատմամբ ֆիզիկական վիրավորանքի»,- հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարարը:

Ջավախաձեի խոսքով՝ գերատեսչությունը նաեւ քննում է Մցխեթիում եւ Բաթումիում ընտրական տեղամասերում տեղի ունեցած միջադեպերը: Բռնության մեջ են մեղադրվում ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն այսօր առավոտյան տեղեկություն է տարածել մի քանի ընտրական տեղամասերում մեծ քանակությամբ ոստիկանական տեխնիկայի եւ կենդանի ուժի կենտրոնացման մասին: Ցուցադրվել են նաեւ ավտոբուսների կադրեր, որոնցում հատուկ հանդերձանքով ոստիկաններ էին:

Ջավախաձեի խոսքով՝ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են միայն այն նպատակով, որպեսզի քվեարկության օրը խաղաղ եւ հանդարտ իրադրություն ապահովեն:

«Մեկ անգամ եւս հայտնում ենք, որ ՆԳ նախարարությունը պատասխանատու է անվտանգության եւ իրավակարգի պահպանման համար: Մենք ակտիվ գործողությունները շարունակում ենք, երկրի մասշտաբով ոստիկանական ուժերի տեղաբաշխումը կշարունակվի ամբողջ օրը»,- եզրափակել է նա:

Երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է երկու թեկնածու: 5-րդ համարն է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը ներկայացնող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, իսկ 48 համարն է Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Երկրի տարածքում ընտրական տեղամասերը բացվել են Թբիլիսիի ժամանակով 08:00-ին եւ կփակվեն 20:00-ին: Արտասահմանում քվեարկությունը կտեւի մինչեւ 24:00:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ