News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 98.76 տոկոսը՝ 3705 ընտրական տեղամասերից 3659-ի տվյալները, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Ըստ պաշտոնական նախնական տվյալների՝ ընտրական տարածքների մեծ մասում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, ում թեկնածությանն աջակցում էր  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

ԿԸՀ տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59.61 տոկոսը, իսկ ընդդիմադիր միավորումից նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 40.39 տոկոսը:

Երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 1 մլն 143 հազար 111 ձայն, ինչը կես միլիոնով ավելի է առաջին փուլի համեմատությամբ:

Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին ստացել էր 615 572 ընտրողների ձայները, այսինքն՝ 527 539-ով պակաս, քան նոյեմբերի 29-ին:

Գրիգոլ Վաշաձեն երկրորդ փուլում ստավել է 774 հազար 468 ձայն: Նա առաջին փուլում ստացել էր 601 224 ձայն, հետեւաբար ընդդիմության թեկնածուին երկրորդ փուլում աջակցել է 173 244 ընտրող ավելի:

Դրանից բացի, երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը 10 տոկոսով բարձր էր, քան առաջին: Այսինքն՝ նոյեմբերի 28-ին ընտրությունների էր եկել 337 889 ընտրող ավելի, քան հոկտեմբերի 28-ին:

Հարկ է նշել, որ հասարակական կազմակերպությունները եւ ընդդիմադիր կուսակցություններից դիտորդները հայտնել են երկրորդ փուլում ընտրողների հատուկ մոբիլիզացիան: Նրանց տեղեկություններով՝ իշխող կուսակցության կուսակցական քարոզիչները եւ այսպես կոչված՝ համակագողներն անցկացնում էին տեղամասեր մտնող եւ դուրս եկող ընտրողների հաշվառում: Նաեւ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները կուսակցության ներկայացուցիչներին ցույց են տվել իրենց քվեաթերթիկի լուսանկարը, որ կատարել են քվեախցիկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարոն Գաբունիան ինձ համար այլեւս լրագրող չէ. Պոզներ
Ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքների խախտման…
Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի ցույցերը հեղաշրջման փորձ է անվանել
«Այդ փորձի իրականացման առաջին փուլում խորհրդարանի շենքը գրոհի է ենթարկվել...
Թբիլիսիում վնասվածք ստացած հայ ցուցարարը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ. դեսպանություն
Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, եւ վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ...
Վրաստանում թաքցնում են բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը
Հունիսի 26-ին տուժած Դավիթ Գրիգորյանը մինչեւ երեկ կոմայի մեջ էր...
Թբիլիսիում բախումների հետևանքով տուժածների թվում է Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը. Նրան վիրահատել են
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով...
Վրաստանի խորհրդարանի նախագահ է դարձել Առչիլ Թալաքվաձեն
Նա նշել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է...