News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:

«Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «168 ժամ» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս եւ Կապան, որտեղ կարող են հանդիպել նաեւ իրենց ծնողների եւ հարազատների հետ:

Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ