News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների եւ ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ պատմական եւ մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջեւ վերջին շրջանում, ի թիվս այլ ոլորտների, դինամիկ զարգանում է նաեւ փոխգործակցությունն իրավական ոլորտում, որին նոր խթան հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի՝ օրեր առաջ ԻԻՀ կատարած աշխատանքային այցը, դրա շրջանակներում ստորագրված երկու երկրներ դատախազությունների միջեւ համագործակցության 2019-2020թթ. ծրագիրը եւ գլխավոր դատախազների միջեւ մի քանի ակտուալ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԻԻՀ ստուգումների եւ ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելու կապակցությամբ եւ գոհունակությամբ նշել, որ ինչպես փոխադարձ հարգանքի բարձր մակարդակը, այնպես էլ երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային բազան թույլ են տալիս առավել սերտացնել հարաբերությունները եւ հեշտացնել քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Իրանում քննվող քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող՝ միմյանց երկրների քաղաքացիների արտահանձնման պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ տարանցման դեմ պայքարում գործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները կրճատելու, ինչպես նաեւ Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրի տարածքում տեսաձայնային եւ տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների կիրառմանն առնչվող հարցերի: 

Կողմերը հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն արծարծված հարցերին, երկու երկրների միջեւ հարաբերությունների ոգուն համապատասխան, օպերատիվ լուծումներ ապահովելու, իրավապահ համակարգերի համագործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ