News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ա1+-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ նոր դատական հայց է նախապատրաստում. հայցը վարչական դատարան կներկայացվի առաջիկա երկուշաբթի:

Դատական հայցը երկու պահանջ է ներառում`ճանաչել «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության խախտված իրավունքները եւ չեղյալ համարել թվային ցանցով եթերային հեռարձակման մրցույթում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշումը:
«Արմնյուզի» մրցակից «Ա1+» հեռուստաընկերության փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսօր հայտարարել է, որ ՀՌԱՀ-ը կողմնակալություն  է ցուցաբերել եւ խախատել է «Ա1+»-ի իրավունքները: Նա իր խոսքը հիմնավորել է ՀՌԱՀ-ից ստացած մի շարք փաստաթղթերում առկա հակասություններով:

«Ա1+»-ին եթեր չտրամադրելու  որոշումը ՀՌԱՀ-ն կայացրել էր 2010 թվականի դեկտեմբերի 10-ին: Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին: Դեկտեմբերին կայացած միեւնույն մրցույթում պարտություն էր կրել եւ եթերազրկվել էր նաեւ ԱԼՄ հեռուստաընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ