News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 29-ի իր նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ, որով նախատեսվում է կանոնակարգել սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի  հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համարպետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նշեց, որ որոշմամբ նախատեսվել է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։

«Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, մեծամասամբ Տավուշի մարզում, ուստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։

Միաժամանակ  հաշվի առնելով, որ պետական աջակցության տրամադրման ժամկետ է սահմանվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը, ուստի իրատեսական է  ընտրանքային մոնիթորինգը կատարել հողօգտագործողների թվի 3 տոկոսի չափով։

Ակնկալվում է, որ սահմանամերձ 37 բնակավայրերում հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծում, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում:

Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:

Խոսքը վերաբերում է 900 շահառուի, որոնք չունեն փաստաթղթեր, իսկ ընդհանուր շահառուների քանակը մոտ 3 հազար է»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ