News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


2019 թվականից ներդրվող գյուղատնտեսական ապահովագրության համակարգի միջոցով 100 տոկոսով կփոխհատուցվի գյուղացու կրած վնասները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։  

«Ապահովագրական համակարգն ընդհանրապես նորություն  է մեր գյուղատնտեսության մեջ։ Մենք ունենալու ենք ռիսկերի ապահովագրություն, այսինքն՝ այն ծախսերը, որոնք գյուղացիական տնտեսությունները կկատարեն, ամբողջությամբ ապահովագրական ընկերությունները կծածկեն դրա ռիսկերը բնական աղետներից՝ սկզբնական շրջանում կարկուտ, ցրտահարությունից։ Մենք այսօր ներկայացրեցինք նախագիծ, որով փոխհատուցում ենք գյուղացու վնասները, սակայն ապահովագրական համակարգի ներդրումը մեզ հնարավորություն կտա, որ պետությունը դուրս գա այս խնդրից, իսկ ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով հատուցում կատարել։  Ապահովագրական համակարգի միջոցով 100 տոկոսով կվճարվի գյուղացու կատարած ծախսերը»,–նշեց նա։

Նախարարի պաշտոնակատարը նաեւ հավելեց, որ կա հնարավորություն եկամուտների ապահովագրման համար համակարկտային ցանցերի եւ այլ տեխնոլոգիաների միջոցով. «Ներկայումս ուսումնասիրություններ ենք կատարում, վարչապետի հանձնարարությամբ խումբ է ստեղծվել, կհասկանանք դրանց արդյունավետությունը»։

Նա մանրամասնեց, որ կան հայկական արտադրության ցանցեր, սյուներ, բացի այդ արտադրվում է բարձր ծառերի համար ցանցեր, որոնք բավականին էժան են։

Գեղամ Գեւորգյանը հայտնեց՝ հանդիպել են գյուղացիների հետ, նրանք համաձայն են ապահովագրական համակարգից օգտվել, սակայն հետաքրքրվում են գումարի հարցով, որն էլ պետությունը սուբսիդավորելու 60-65 տոկոսով է եւ բեռը չի թողելու գյուղացիների վրա. «Վերջնական վճարի չափը կարծում եմ մեկ ամսվա ընթացքում կհայտնենք, երբ վերջնական հաշվարկները կլինեն, բայց կլինի 30-35 հազար դրամի չափով 1 հա դիմաց։ 2019 թվականի սկզբին՝ հունվար–փետրվար ամիսներին համակարգը կներդրվի»։

Նրա խոսքով՝ ծրագիրը լինելու է շարունակակական, մեկ տաով չի սահմանափակվելու։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաեւ, որ փոխհատուցման չափի միջեւ ըստ մշակաբույսերի տարբերակում է դրվելու պայմանավորված կատարած ծախսերի. «Պտղի ու հատապտղի համար կատարվում է ավելի շատ ծախս, քան բանջարաբոստանայաին մշակաբույսերի համար, իսկ ամենացածրը հացահատիկների համար տրվող փոխհատուցումն է»:

Ամենայն հավանականությամբ, Գեւորգյանի խոսքով, Արարատ եւ Արմավիրի մարզերը ներառված կլինեն այս պիլոտային ծրագրում, քննարկվում է նաեւ Շիրակի հնարավորությունը։  Ըստ էության, ծրագիրը կգործի ծիրանի ու խաղողի համար, Շիրակում դաշտավարության մեկ մշակաբույսի հարց է քննարկվում, կենդանիների մասով դեռ նման ծրագիր չկա։   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ