News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկու օր առաջ, երբ ոմանք ինձ մեղադրեցին, որ եկել եմ, Ղարաբաղը վաճառում եմ, ելույթ ունեցա դրա հետ կապված՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում ավելի պրոհայկական եւ պրողարաբաղյան դիրքորոշում ունեցող կառավարություն երբեք չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ճամբարակցիների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ նշել է, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ–ում։ Նա նշեց, որ երեկ երեկոյան, երբ ուսումնասիրել է՝ թե ինչ է տեղի ունենում համացանցում, զարմանքով տեսել է, որ իր այդ հայտարարությունների վերաբերյալ իր համար անհասկանալի վերնագրեր են՝ «Շահարկումներ։ Էժան շահարկումներ։ Ինչպե՞ս կարելի է այդպես ասել...»։

«Ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում որեւէ ձեւով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Եվ առիթ անառիթ իրենց մեկնաբանություններով թող... Չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, այ քեզ բան... Բա պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- հորդորեց Փաշինյան։

«Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ոոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում, ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել գնացել է, պետության բենզինի, ավտոյի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ոգեւորվել։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, եւ եթե որեւէ մեկն իմ ասածը կասկածի տակ դնի թղթերով ու փաստաթղթերով կապացուցեմ»,– ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ