News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իդլիբ նահանգում իրավիճակը վատթարացել է, որովհետեւ Թուրքիան չի կատարում ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Այս մասին հինգշաբթի Աստանայում ընթացող բանակցությունների ժամանակ հայտարարել է Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունների գլխավոր թեման է դարձել Իդլիբ նահանգի իրավիճակը, որտեղ իրադրությունը վատթարացել է,- ասել է նա: - Թուրքիան չի հետեւում այստեղ ստանձնած իր պարտավորություններին»:

Թուրքիան Սիրիայի նահանգներ է մտցրել ծանր սպառազինություն եւ վարում է բնակչության թյուրքացման քաղաքականություն, ինչն իրենից ակնհայտ ագրեսիա է ներկայացնում, հայտարարել է Ջաֆարին:

«Թուրքիան համաձայնեցված թեթեւ սպառազինությամբ ոստիկանական առաքելության փոխարեն, Սիրիայի հյուսիսում քաղաքներ է մտցրել ուղղաթիռներ, զինվորների եւ ծանր տեխնիկա,- ասել է նա: - Քաղաքներում ծածանում են թուրքական դրոշները: Մեր կարծիքով՝ Թուրքիայի գործողություններն ակնհայտ ագրեսիա են»:

Ջաֆարին նաեւ շեշտել է, որ Դամասկոսը «այլ միջոցներ» կձեռնարկի, եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի հասնել Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերը հետ քաշելուն. «Թուրքիան հիմա հնարավորություն ունի զորքերը 20 կմ-ով հեռացնել: Եթե Թուրքիան դիվանագիտական ճանապարհը չի հասկանում, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»:

Պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ քիմիական արկերով Հալեպի գնդակոծությունը կատարվել է արտասահմանյան ուժերի, առաջին հերթին Թուրքիայի աջակցությամբ:

«Ահաբեկչական խմբավորումները չէին կարող քիմիական զենք կիրառել, եթե նրանց կանաչ ճանապարհ չտային նրանք, ովքեր վերահսկում են այս կազմակերպությունները: Մենք գիտենք, թե նրանց ով է քիմիական զենք մատակարարել: Մենք առաջին հերթին նկատի ունենք թուրքերին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ