News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում  Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ  եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների  ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Գեղամ Գեւորգյանը, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացումը, կարեւորել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ դեսպանատան աշխատակիցներից ձեւավորված համատեղ թիմի կողմից կատարված  քրտնաջան աշխատանքը, որի արդյունքներն ամրագրվեցին պաշտոնական փաստաթղթի ստորագրությամբ։

«Այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին, ուսանողներին գործնականում  տեսնել նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը, ինչը վստահություն կներշնչի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ  նոր, բարձրարժեք մշակաբույսեր կիրառելու համար։ Կարծում եմ՝ այս փորձը վարակիչ կլինի հետագայում այլ մարզերում եւս նման փորձացուցադրական այգիներ հիմնելու համար»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել օրինակելի, լավագույն տեխնոլոգիաներով հագեցած այգու հիմնման աշխատանքներին՝ տրամադրելով Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունից 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նման համագործակցության շնորհիվ արդյունքները կբազմապատկվեն. ֆերմերները ոչ միայն կստանան խորհրդատվություն, կտեսնեն ու կծանոթանան գյուղատնտեսության նորագույն մեթոդներին, այլեւ ուսանողները եւ դասախոսները կներգրավվեն այդ  աշխատանքներում։ 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ այս քայլով հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ տարածել նորարարական գիտելիքը, քանի որ մենք ոչ միայն նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության  եւ գիտելիքի պակաս ունենք, այլեւ այդ գիտելիքն առավել արդյունավետ ուղիներով տարածելու կարիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ