News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել նախագահական պալատում, որը կառուցել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Զուրաբիշվիլիի խոսքով, նա կաշխատի Թբիլիսիի կենտրոնում՝ Օրբելիանիի պալատում:

«Բարաթաշվիլին եւ Օրբելիանին իմ նախնիներն են եղել: Օրբելիանիի պալատն ինձ համար ավելի ընդունելի է, այն եվրոպական ոճի է , քան այն մեծ շենքը, որն ինձ այլ բաներ է հիշեցնում», — լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի նստավայրը կառուցվել է Սաակաշվիլիի նախաձեռնությամբ՝ 2004—2009 թվականներին եւ դարձել  Գեորգի Մարգվելաշվիլիի հետ վեճի պատճառ, որը 2013-ին դարձավ նախագահ:

Մարգվելաշվիլին հայտարարեց, որ մտադիր չէ աշխատել Սաակաշվիլիի կառուցած նստավայրում (Հավլաբարի համալիր), սակայն ավելի ուշ տեղափոխվեց այնտեղ՝ պատճառաբանելով, որ կառավարությունում իրեն հատկացված տեղը շատ փոքր է: Այդ որոշումից հետո Մարգվելաշվիլին դարձավ Վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի քննադատության օբյեկտը: Դրանից հետո լրատվամիջոցները նշեցին նրանց հարաաբերությունների վատթարացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ