ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 485.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.60 դրամ (աճել  է 4.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.75 դրամ (աճել է 0.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (աճել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 220.68 դրամ, ոսկի՝  18,921.85 դրամ, պլատին՝ 12,960.28 դրամ: