News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սիրիական հակամարտության հետեւանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար մի քանի տասնյակ աշխատատեղ ստեղծած «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնն այսօր բացել է դռները։

NEWS.am-ին կենտրոնի նախագահ Անի Բալխյանն ասաց, որ այն գործելու է որպես սննդի արտադրամաս, սննդի կետ եւ մատուցելու է սննդի արտագնա սպասարկման ծառայություններ։

Հասույթը ուղղվելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն եւ սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնությանը։

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը ավելի քան 200 հազար դոլարի ներդրում է ներգրավել։ Այն հիմնադրվել է ԱՄՆ–ի, Ճապոնիայի եւ Գերմանիայի կառավարությունների, Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի աջակցությամբ եւ ԵՄ համաֆինանսավորմամբ։

Նշված երկրների ՀՀ դեսպանատների ներկայացուցիչները ելույթ են ունեցել կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ