News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անվտանգության ապահովման հարցերով G4S բրիտանական ընկերության վեց աշխատակիցներ զոհվել են Քաբուլում «Թալիբան» իսլամական շարժման հարձակման հետեւանքով՝ տեղեկացնում է Fox News-ը։

Զոհվածներից մեկը բրիտանացի է։

Գրոհը սկսվել է մահապարտի պայթյունով, ով պայթուցիկ նյութերով բեռնատար ավտոմեքենան կանգնեցրել է ընկերության գրասենյակի մոտ։ Այնուհետեւ սկսվել են կրակոցներ, որոնք շարունակվել են մի քանի ժամ։

Հարձակման հետեւանքով զոհվել է 32 մարդ, հինգը ծանր վիճակում են։ Բացի այդ, ընկերության տարածքում շենքեր են վնասվել։

Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վախրիդ Մախրոջը հայտնել է, որ սպանվել են նաեւ չորս թալիբներ։

Իր հերթին «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդը հայտարարել է, որ հարձակման հետեւանքով զոհվել է 10 արտասահմանցի, սակայն իշխանությունները դա թաքցնում են։

«Թալիբանը» հայտարարել է, որ հարձակումը պատասխան էր Աֆղանստանի հարավային Գիլմենդ քաղաքում ԱՄՆ օդային հարձակմանը, որը տեղի էր ունեցել թալիբների հարձակումից մի քանի ժամ առաջ, եւ որի հետեւանքով 30 մարդ էր զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ