News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Քարոզարշավում այսօր շարունակվեց արցախյան թեման՝ նորից խիստ շեշտերով։ Փաշինյանը Ճամբարակում հիշեց իր նախկին հայտարարությունը, թե ավելի պրոարցախյան իշխանություն, քան իրենցը, Հայաստանում երբեք չի եղել, քանի որ ինքն է առաջին ղեկավարը, որի որդին ծառայում է Արցախում։ Եվ ֆեյսբուքը սկսեց աղմկել։ Փաշինյանը այդ գրառումներում նկատել է, որ ակտիվ են նաև արցախցի պաշտոնյաները։ Նա խոստացավ զբաղվել Արցախի ակտիվացած պաշտոնյաներով, բայց ոչ հիմա՝ ընտրություններից հետո։

Նախընտրական մյուս ինտրիգը, թե ով է գլխավոր ընդդիմադիրը, ևս տոն է հաղորդել օրվա ելույթներին։ Հանրապետականը ուզում է դեմ առ դեմ մնալ «Իմ քայլի» հետ։ Մեջ ընկնող ուժերին Աշոտյանը դիմեց իր կեսգիշերային լայվում։

Նույն թեման զարգացրեց նաև Շարմազանովը՝ Փաշինյանի վկաներին խորհուրդ տալով ոտքի տակ չընկնել։

Աղմուկ բարձրացրած մյուս հարցը գալիք խորհրդարանի լեգիտիմությունն է ու հնարավոր կարճ կյանքը․ չնայած Փաշինյանը զգուշացրել էր «չշշկռվել», այսօր պարզ դարձավ, որ Սասնա ծռերը նոր արտահերթի անհրաժեշտությունից խոսելու են ամեն գնով։

Ֆեյսբուքի էկրանին երեկ գիշեր հայտնվեց Պավլիկ Մանուկյանը, ասաց «հրամայականն է թելադրել» այս ձևով՝ այսինքն լայվով, դիմելու ժողովրդին։ Իսկ հրամայականը Արցախի վիճակն է, այնտեղ, ըստ նրա, պետք է իշխանափոխություն անել։ Նա այդ նպատակով կոչ արեց ազգային կամ փրկության ճակատ ստեղծել և հայտարարեց զորհավաք։

Նոյեմբերի 29-ը Հայաստանի խորհրդայնացման օրն է, և այս օրը հիշող երկու երթ բախվել են իրար։ Կոմունիստները Ստեփան Շահումյանի արձանի մոտ ծաղիկ էին դնում, երբ եվրոպամետ մի խումբ՝ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, երթ է արել՝ պաստառների վրա գրված, թե Կարմիր բանակը օկուպանտ է։ Սա զայրացրել է կոմունիստներին, սկսվել է ծեծկռտուք՝ այնքան բուռն, որ միջամտել են ոստիկանները։

Վրաստանը կին նախագահ ունի․ այսօր ԿԸՀ տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրոդ փուլում ստացել է ձայների 59 տոկոսը, իսկ ընդդիմադիր միավորումից նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 40 տոկոսը: Տիկին նախագահը արդեն հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել նախագահական պալատում, որը կառուցել էր նախկին նախագահ Սահակաշվիլին: Այդ մեծ շենքը, ասել է, իրեն այլ բաներ է հիշեցնում։

Դոլարի գինը այսօր գրեթե չի փոխվել՝ 485 դրամ է, եվրոն թանկացել է՝  551 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619 դրամ ռուսական ռուբլունը՝  7 ու 28։ 

Հայաստանի լեռնային շրջաններում նոյեմբերի 30-ին սպասվում են տեղումներ, նաև ձյուն՝ Լոռիում, Սյունիքի նախալեռներում։ Երեւանում սպասվում է անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +9+11:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ