News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյի, անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ խոսակցությունից հետո է որոշել հրաժարվել G20-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից՝ տեղեկացնում է NBC News-ը։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հետաձգում է Պուտինի հետ հանդիպումը, որը պետք է կայանար Արգենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում։

ԱՄՆ նախագահն ասել է, որ նման որոշման պատճառը Կերչի նեղուցի իրադարձություններն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ