News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին եղել է Մոսկվայում եւ ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ-ին պատմել է, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել եւ ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան բազմիցս եղել է Հայաստանում, սակայն տեղափոխվելու մասին վերջնական որոշումն այս տարի է կայացրել։

«Ես սիրում եմ Երեւանը, այն ինձ դուր է գալիս, Այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր-կրտսերը՝ կիսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորությունները։

Գլխավոր դժվարությունը, որի հետ բախվել է լեգենդար երգչի վեց զավակներից մեկը, լեզվի չիմացությունն է։

Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում։ Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց ստացվում է խոսել։ Ապրելով Երեւանում՝ ես կարող եմ արագացնել իմ ուսանումը»,- ասել է Ազնավուրի որդին։

Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում, եւ ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։

«Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, սակայն ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում նա , ով դու հանդիսանում ես։ Դա, իրոք, այդպես է»»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։

Նա նաեւ խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, ուր սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, բայց, որպես պատասխան, ինքը թափահարում է գլխով եւ հայերեն պատասխանում է, որ ռուսերեն չի խոսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ստամբուլում մահացել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը
Ավարտել է Ստամբnւլի համալսարանի փիլիսnփայnւթյան ֆակnւլտետը…
Մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը
GIF ձեւաչափը Ուիլհայթի կողմից մշակվել է 1987 թվականին CompuServe-ում աշխատելու ժամանակ...
88 տարեկանում կյանքից հեռացել է Ռիմա Դեմիրճյանը
Էրեբունի ԲԿ-ում․․․
Ամենաշատ