News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկախության բոլոր փուլերում Ռուսաստանը եւ Հայաստանը միմյանց աջակցել են: Երեւանում Լազարյան ակումբի առաջին նիստում ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում եւ այլ կազմակերպություններում: Մենք շատ շահագրգռված ենք նաեւ այն պատճառով, որ Հայաստանում շատ կարեւոր ներքին գործընթացներ են կատարվում, որպեսզի բոլոր ոլորտներում կենդանի շփումը չդադարի», - ասաց Զատուլինը: Նա հավելեց, որ քանի որ առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, հանդիպման կազմակերպիչները փորձել են չներառել հարցեր, որոնք կապված են ներքին գործընթացների հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով մշտական արժեքների վրա՝ անվտանգ սահմանների պայմաններում մեր ժողովուրդների խաղաղ կյանքին եւ երկու ազգերի շահերի պաշտպանությանը:

Ըստ Զատուլինի, այս առումով առաջարկներ կային հանդիպում չանցկացնելու մասին: «Մենք սիրում ենք Հայաստանը անկախ նրանից, թե ովքեր են նախագահներն ու իշխանությունները: Ինչքան էլ խոսենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատմական հարաբերությունների մասին, քիչ կլինի», - ընդգծեց Զատուլինը:

Նիստին հրավիրված են Հայաստանի ղեկավարները, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, Արցախի ներկայիս նախագահը:

«Հարգանքով ենք  վերաբերում այն հանգամանքներին, որոնց պատճառով շատերը չեն կարողացել գալ», - ասաց Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ