News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթացող Լազարյան ակումբի առաջին նիստին մենք Հայաստանից եւ Ռուսաստանից մեծ թվով մարդկանց ենք հրավիրել, սակայն, ինչպես հասկանում եմ, դրան ոչ բոլորը կմասնակցեն: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինը նշեց, որ կազմակերպիչներն են Հայաստանի ամբողջ ղեկավարությունը:

«Մենք տեղյակ ենք, իհարկե, որ Հայաստանի նախագահը, համենայնդեպս, այցով արտասահմանում է եւ պատրաստվում է մասնակիցներին հանդիպել վաղը միջոցառման փակմանը: Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում է միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Դե, իսկ որքանով գիտեմ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայումս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավին: Մենք չենք նեղսրտում այս մարդկանցից: Մենք հրավիրել ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առանց բացառության բոլոր նախկին ղեկավարներին, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահին, որը, հույս ունեմ, վաղը նիստին ելույթ կունենա»,- ասաց Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ