News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էական չի, կարեւոր չէ. եթե կարեւոր չի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ քաղաքացի է, թե Բելառուսի կամ Ղազախստանի, բա ինչո՞ւ էր Փաշինյանն իրեն ճղելով ասում՝ ամեն ինչ պետք է անեմ, որ Հայաստանը պաշտպանի այդ պաշտոնը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Faceboook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը:

«Հիմա էլ զգացել ես, որ դեկտեմբերի 6-ին քո պատճառով Հայաստանին ճամփելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ասում ես՝ էական չէ՞։ Բա ի՞նչն է էական, 800 հազար քաղաքացիներին անբան ու լոդր անվանե՞լը, մատ թափ տալը քաղաքական օպոնենտների վրա, գնալ Ալավերդի խաբել, որ Թեղուտի ծրագի՞ր ունեք: Եթե ունեք, մինչեւ դեկտեմբերի 9-ը բացեք», - ասաց նա եւ նշեց, որ դա ուղղակի աբսուրդի թատրոն է:

«Ալիեւն ու Էրդողանը Բաքվում միավորվում են, ջան-ջիգյար են անում, պանթուրքիզմ են անում ընդդեմ Հայաստանի ու հայության, իսկ Հայաստանի ոչ բարով ղեկավարը մատ է թափ տալիս Արցախի Հանրապետության ղեկավարի եւ պաշտոնյաների վրա, այն մարդկանց վրա, որոնց մի մասը Արցախի հերոսներ են: Որոնց մի մասի արյան ու պայքարի գնով էսօր ինքը Հայաստանում ապրելու եւ շնչելու իրավունք ունի: մատը մատին չի տվել Արցախի համար, սաղին քննադատում է:

Լավ են անում, խոսում են, ինչու չպետք է խոսեն: Ու հանկարծ չփորձեք ասեք՝ դուք Արցախի հետ կապ չունեք, դա մեր գործն է, մենք կկարգավորենք: Արցախի հետ յուրաքանչյուր հայ կապ ունի:

Որեւէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տալ, դուք գնացեք ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, որը զրո է»,-ասաց նա:

Շարմազանովը հայտարարեց, որ իշխանությունը ԱԺ արտահեր ընտրությունները դեկտեմբերին նշանակեց, որովհետեւ եթե ձմեռը գար, մարդկանց հոգսերը շատանալու էին, ու մայիսին ավելի բարդ էր լինելու ընտրություններում իր համար ցանկալի արդյունք ապահովել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ճամբարակում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը տարօրինակ էր համարել ԱԺ ընտրությունների քարոզարշավին Արցախի իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը. «Ես հարցեր ունեմ եւ այդ հարցերը կքննարկեմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս եւ զբաղվեք ձեր աշխատանքով»,- հայտարարել էր Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ