News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի իշխանավարման տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Վլադիմիր Նիկոլաեւիչը Երեւան է ժամանել մասնակցելու Լազարյան ակումբի նիստին:

«Դրա փոխարեն վրիպումների մի ամբողջ շարք՝ ընդհուպ մինչեւ ուժերի փորձարկում, ինչպես 2016 թվականի ապրիլին: Նրանք առաջին պլան են մղում «օկուպացված տարածքների» ազատագրումը: Ես օգտագործում եմ ՄԱԿ ԱԽ տերմինաբանությունը: Բայց դա անհասանելի է առանց հայկական կողմին հանդիպակաց զիջումների: Իսկ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը նման զիջումների, ցավոք, ընդունակ չէ: Ստեղծվում է պարադոքսալ վիճակ, երբ գոյություն ունեցող պայմաններում Ադրբեջանն իր ուզածին չի կարող հասնել, քանի որ չի կարող գնալ հանդիպակաց զիջումների, ուստի հենց նրան է անհրաժեշտ հակամարտության չկարգավորվածությունը: Իշխող վերնախավը, նաեւ անձամբ Իլհամ Ալիեւը եւ նրա առաջին տեղակալը, փաստորեն, իրենց ժողովրդին խաբում են ցուցադրական հերոսականությամբ: Օրինակները շատ են՝ 2016 թվականի ապրիլին ուժերի փորձարկում, միջադեպեր, միջնորդների առաջարկների սաբոտաժ՝ դիպուկահարներին հեռացնելուց մինչեւ (միջադեպերի հետաքննության) մեխանիզմների ներդրում: Նրանց է սա պետք: Եվ նրանք շնչում են նախկին թշնամանքով, կառուցողական փոխզիջումների որոնմանը տրամադրվելու փոխարեն»,- նշեց Վլադիմիր Կազիմիրովը:

Դիվանագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի տարածքային կորուստները Բաքվի կողմից ՄԱԿ ԱԽ պահանջները չկատարելու անմիջական հետեւանքն էին: «Այն տարիներին Ադրբեջանը, ցավոք, անհեթեթության էր հասցնում հակամարտությունն ուժով լուծելու իր ձգտումը: Քանի որ, երբ ռազմական հակամարտությունը թեժացավ, դեռեւս օկուպացված տարածքներ չկային: Դրանք սկսեցին հայտնվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտմանը զուգահեռ: Դրանց առաջնային պահանջն էր ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի, տարբեր կարգի շրջափակումների անհապաղ դադարեցումը: Այս առաջին կետերը ո՞վ չի կատարել»,- հիշեցրեց Վլադիմիր Կազիմիրովը:

Պատասխանելով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին հարցին՝ նախկին միջնորդը շեշտեց, որ այս հարցում անձամբ ինքը շատ եզրահանգումներ ունի Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչելու օգտին: «Այս հակամարտության փոխդասավորությունը նկատելիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից: Այստեղ անհնար է երկու կողմով բավարարվել: Նույնիսկ հակասություններ են եղել Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ: Ուստի, իհարկե, այն, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, հետեւաբար պետք է մասնակից լինի, ինձ համար ինքնին ակնհայտ է: Այլ հարց է, որ սա Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում: Վերջին 20 տարիներին գրեթե այդպես էլ եղել է, որ բանակցային գործընթացը 2-ի ձեւաչափով է ընթացել, այլ ոչ թե բոլոր 3 կողմերի: Այս տարրերը դժվարեցնում են մասնակցության վերականգնումը: Սկբնական շրջանում ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացնում հենց Ստեփանակերտին՝ բոլոր զանգերը, պաշտոնական ուղերձները:  Դե նաեւ հրադադարի համաձայնագիրն էլ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հետ: Միայն հետո սկսեցին Երեւանին դիմել, ընդ որում՝ Հեյդար Ալիեւի խնդրանքով»,- նշեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ