News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո իրականացվող գործակցության շրջանակներում երկու ընկերությունների ղեկավարներն այցելել են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի միջնակարգ դպրոց։ Ucom ընկերության համահիմնադիրը տեխնիկական ուղվածության բաց դասով է հանդես եկել դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների եւ նրանց հարեւան համայնքում՝ Լեռնարոտում սովորող թվով 12 աշակերտների համար։ Վերջիններս «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում գյուղում կենսաբանություն դասավանդող Անուշ Մելքոնյանի աշակերտներն են, ով այս տարի է գործուղվել համայնք։

Այս այցը մասնավերապես Լեռնարոտի աշակերտների համար ճանաչողական բնույթի էր. նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալու հարեւան գյուղի իրենց հասակակիցների հետ, ծանոթացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությանը, ինչպես նաեւ ակտիվ մասնակցել են Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի բաց դասին։

«Երեխաներին այս կարճ ժամանակահատվածում փորձեցի ներկայացնել, թե ուր է շարժվում աշխարհը, եւ որ կարեւոր է՝ երեխաներն իրենց ոչ թե օգտատերերի դերում տեսնեն, այլ ստանձնեն ստեղծողի պատասխանատվությունը։ Երբ կանգնեն սեփական մասնագիտացման ընտրության առջեւ, պետք է ճիշտ որոշում կայացնեն․ որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ արհեստական բանականության, համակարգչային տեխնիկայի, ցանցային տրամաբանության, նեյրոնային ցանցերի զարգացումը բերելու է բավականին մեծ թվով մասնագիտությունների վերացմանը։ Եթե այսօր մեր երեխաներին սա չպատմենք, չաջակցենք կողմնորոշվելու հարցում, վաղը նրանք, վերացող մասնագիտություններն ընտրելով, չեն կարողանալու ավելի արժեքավոր բան ստեղծել», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ Ucom եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության փաստով։ Արժեւորելով այն դերը, որը Հայաստանը ցանկանում է ստանձնել ՏՀՏ ոլորտում, ուզում եմ ընդգծել, որ «Արմաթ»-ների գործունեությունը հենց դպրոցի տարածքում երեւի թե ամենակարեւոր քայլն է դեպի ապագա, դեպի երկրի զարգացում։ Այդ առումով անելիքները շատ են», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

Հավելենք, որ ԱՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ