News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել եւ զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի, բարձրագույն կրթության մակարդակներում եւ հետբուհական ուսումնառությանն ուղղված, իրականացնել ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ կառավարման մշակույթի վերափոխմանը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հաստատել փոխշահավետ եւ բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:

«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական եւ գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, եւ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ», - նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ եւ փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում եւ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը կանցկացնի վարպետության դաս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ