News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։ Նրա ազատ արձակման մասին վճիռ էր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։  

Նշվում է, որ դատարանը մերժել է Դեմիրթաշի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որում վերջիններս դիմել էին ՄԻԵԴ որոշման հիմքով Դեմիրթաշին ազատ արձակելու հայցով։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դեմիրթաշի մինչդատական կալանքի ժամկետի երկարացումը խախտում է եւ պահանջել է Թուրքիայի իշխանություններից նրան վճարել 25 հազար եվրո փոխհատուցում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ վճիռը ոչ մի ուժ չունի իր երկրի համար՝ մեղադրելով ՄԻԵԴ-ին ահաբեկչությանը աջակցելու մեջ։ 

2016 թվականի նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավորների և ղեկավարների, այդ թվում՝ Դեմիրթաշին։ Նրանց մեղադրում են երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքները։

Սեպտեմբերին Դեմիրթաշին Ստամբուլի դատարանը դատապարտել է 4 տարի 8 ամիս ազատազրկման ահաբեկչական քարոզչության մեղադրանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ