News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն անցնում էր Կոտայքի մարզով։ Այստեղ նա ներկայացրեց հայկական հեղափոխության ֆենոմենը, մի բան, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել ու չհասկանալով դրսի սցենարներ է փնտրում։ 

Փաշինյանը նաև մի կարևոր հարցի պատասխանեց՝ վերջապես ինչ է փոխվել Հայաստանում․ բացատրեց՝ նախկինները մտել են ծակերը և այդտեղից կարող են դուրս գալ միայն քավարանի միջով։ 

Վարչապետի ընկալման հեղափոխություն էլ է եղել․ լուրջ դեմքերի ժամանակն անցել է, հիմա պետք է էմոցիոնալ լինել, կարողանալ ոգևորվել ու ջղայնանալ, բայց հատկապես այս վերջին էմոցիան՝ իր կրքոտ խոսքերը, Փաշինյանն ասաց, հակափիառի համար են օգտագործում, որովհետև սովոր են դդում դեմքերի։ 

Արցախը շարունակում է մնալ քարոզարշավի ամենազգայուն թեման, հատկապես Աշոտյանի համար, որ առավոտից երեկո գլխին է տալիս՝ ասաց Փաշինյանը։ 

Արցախցի պաշտոնյաներին Փաշինյանի զգուշացումը ՀՀԿ ցուցակի 3-րդ համարը չցանկացավ ածականով մեկնաբանել․ ասաց միայն, որ դա ոչ թե իմպուլսիվ, այլ լավ մտածված հայտարարություն էր՝ հող հանձնելու սցենարի մեջ։ 

Որեւէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տալ, ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, որը զրո է․ Շարմազանովը ֆեյսբուքի ուղիղ եթերից դիմեց Փաշինյանին։ 

Ասֆալտին փռել, վզներից բռնել, մարդկանց ահաբեկել․ իշխանության քարոզչության մեջ սա է տեսել Շարմազանովը ծրագրերի փոխարեն։ 

Հանրապետականի լայվային քարոզչությանը միացավ նաև նրանց ցուցակից Մենուա Հարությունյանը՝ Նիկոլի պարոդիայով։ 

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախընտրական փուլի վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել։ Պետական ռեսուրսի չարաշահում, անհանդուրժողական եւ սադրիչ հռետորաբանություն՝ հատկապես առցանց տիրույթում․ դիտորդներին այսպիսի մտահոգություններ են հայտնել նրանց որոշ զրուցակիցներ։ 

Լազարյան ակումբը, որ հայ-ռուսական շփումների նոր հարթակ է, առաջին նիստն է արել․ հրավիրված էին Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները ։ Երկրոդ նախագահ Քոչարյանը ելույթում նշեց՝ հայ-ռուսական հարաբերությունները այսօր հատուկ հոգածության կարիք ունեն․ Ռուսաստանի հետ խնդիրներ, ասաց, եղել են նաև իր նախագահության ժամանակ, սակայն խոհեմություն է եղել դրանք հրապարակ չբերելու ։

Դոլարը աննշան թանկացել է, փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ։ Եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 619, ռուսական ռուբլու արժեքը 7 ու 26 դրամ է։ 

Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ