News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ, Հյուսիսային Կորեայի զինված ուժեր) զինվորը սահմանին փախել է հարավկորեական կողմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեին (ՇՊԲ):

«Համապատասխան մարմինները մտադիր են քննություն անցկացնել, թե նա ինչպես է հարավ անցել»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՇՊԲ տեղեկություններով՝ հյուսիսկորեական կողմը ի պատասխան ոչ մի «անսովոր գործողություն» չի ձեռնարկում:

Նշվում է, որ զինվորը սահմանը հատել է տեղական ժամանակով 7:56-ին եւ հայտնաբերվել է  հսկող սարքով: Ներկայումս նա ձերբակալված է եւ անվտանգության մեջ է:

Սա ԿԺԲ զինծառայողի հարավ փախուստի առաջին դեպքն է այն բանից հետո, երբ նոյեմբերի 30-ին Հարավային եւ Հյուսիսային Կորեաները ապառազմականացված շրջանում հանել էին 10 դիտակետերը, կրճատել այնտեղ գտնվող անձնակազմը եւ դուրս բերել ծանր սպառազինությունը: Այս միջոցառումներն ուղղված են վստահելի հարաբերությունների ստեղծմանը եւ սահմանին պատահական բախումների կանխմանը:

Նախորդ փախուստը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 13-ին: Այդ ժամանակ ԿԺԲ զինվորը առեւանգած մեքենայով ներխուժել էր Փհանմունջոմի սահմանապահ կետ եւ ինքնաձիգի կրակահերթի տակ վազել հարավային կողմ՝ ստանալով ծանր վիրավորում: Հարավկորեացի բժիշկները կարողացել էին նրա կյանքը փրկել, ներկայումս նա նոր անունով բնակվում է Հարավային Կորեայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ