News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան վարչակազմը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասը համարում է Արեւելյան Երուսաղեմի անբաժանելի մասն ու չի հրաժարվի իր հավականություններից: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, գրում է The Jerusalem Post-ը:

Աբբասն այս հայտարարությունն արել է Ռամմալայի իր գրասենյակում` քրիսոտենական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Al-Jazeera-ի կողմից հրապարակված փաստաթղթերը վկայում էին, որ Պաղեստինյան ինքնավարության բանակցողները համաձայնվել են հրաժարվել հայկական թաղամասերի նկատմամբ ունեցած հավակնություններից:

«Պաղեստինը կարծում է, որ հայկական թաղամասը Պաղեստինի անկախ պետության մայրաքաղաքի` Արեւելյան Երուսաղեմի անբաժանելի մասն է»,- ասել է Աբբասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ