News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն անցկացրեց «Բիզնեսը եւ ռազմավարական որոշումները. ճիշտ որոշումներ ընդունելու գաղտնիքները» թեմայով վարպետության դաս Եվրասիա միջազգային համալսարանում։

Վարպետության դասի ընթացաքում նա լսարանին ներկայացրեց ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել եւ ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։

«Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ մեր երկկողմանի համագործակցությունը նոր չէ. այն ունի ավելի քան 15 տարվա պատմություն։ Եվրասիա միջազգային համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային կապը ամբողջությամբ լավագույնս ապահովվում է  «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից։ Մեր շրջանավարտներից շատերը աշխատանքի են անցել  այս ընկերությունում եւ աչքի են ընկնում իրենց մասնագիտական հմտություններով», - նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Այսօրվա արագ փոփոխվող դարաշրջանում շատ կարեւոր է արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, ինչի համար անհարժեշտ է օգտագործել ամեն րոպե եւ ամեն վայրկյան եւ զբաղվել ինքնակրթությամբ։ Ես ինքս օգտագործում եմ ամեն առիթ դա իրագործելու համար եւ նույն խորհուրդն եմ տալիս ձեզ, իսկ Beeline-ը մեծ ուշադրությամբ է մոտենում այս հարցերին եւ փորձում իր հնարավորի ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու  գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2018թ-ի նոյեմբերի 30-ին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել եւ զարգացնել նոր կրթական ծրագրեր, եւ այլն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ