News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

G20-ի երկրները կրկին հավաքվել են, և ևս մեկ անգամ ակնկալիքները շատ ցածր են: Այս մասին գրում է հայտնի գերմանական Deutche Welle լրատվամիջոցը:

Անցյալ տարի, ըստ հոդվածի, այնպիսի տպավորություն էր, կարծես G20 աշխարհի առաջնորդների գագաթնաժողոցի միակ նպատակը թիրախ առաջադրելն է, որին հնարավոր կլինի ամենադաժան կերպով ընդդիմադրել: Ամեն դեպքում, Համբուրգի հանդիպումից ստացված պատկերներն ապշեցուցիչ էին: Բուենոս Այրեսում ևս կլինեն բողոքներ, սակայն պետք է հուսալ, որ դրանք խաղաղ ընթացք կունենան:

Նշվում է, որ անկասկած` G20-ը նույնպես դարձել է ցանկացած այլ մեծ գագաթնաժողովի նման. առաջին հիմնաքարերը դրվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, և ձևաչափը, կարխես, լավագույնն էր, որպեսզի բոլոր ներկայացուցիչները կարողանային արտահայտել իրենց կարծիքը, մտահոգությունները, ինչպես նաև լուծումներ առաջարկեին համաշխարհային կարևորագույն խնդիրների համար:

Տեսականորեն, դա մինչ օրս այդպես է, ինչպես գրված է վերլուծականում: Ե դա է պատճառը, որ համաշխարհային առևտուրը Բուենոս Այրեսի օրակարգի գլխավոր հարցն է, չնայած որ մասնակիցների մեծ մասը կբաժանվի ԱՄՆ-Չինաստան ընթացիկ առևտրային պատերազմի համատեքստում այս կամ այն կողմի պաշտպանների:

Սակայն ընդհանուր առմամբ կազմակերպությունը և գագաթնաժողովում արծարծվող խնդիրները արդեն այնքան են աճել, որ ղեկավարների միջև լուրջ բանակցությունները գրեթե անհնարին են: Նշվում է, որ խոչընդոտը ոչ միայն գեղեցիկ պատկերների պահանջարկն է, այլև գագաթնաժողովի մասնակիցների` միմյանց հակադրվող շահերը: Վերջնական եզրահանգումներում այս ամենն արտացոլվում է. եթե իհարկե վերջնական եզրահանգման հաղորդում ընդհանրապես պատրաստվի: Ամեն դեպքում, հանդիպումները հազվադեպ են իրական արդյունքներ ունենում:

Ուստի արդյո՞ք այս տարեկան հանդիպումը պետք է վերացվի: Արժե՞ պարզապես խնայել այն հսկայական գումարը, որը ծախսվում է գագաթնաժողովն անցկացնելու և դրա մասնակիցներին պաշտպանելու վրա: DW-ն գրում է, որ աշխարհի առաջնորդների բազմաթիվ անիմաստ արտահայտություններից մեկը, թերևս, իսկապես կարևոր է. ավելի լավ է խոսեն միմյանց հետ, քան միմյանց մասին: Նաև անհերքելի է այն, որ մի շարք խնդիրներ պարզապես անլուծելի են կամ առնվազն արագ լուծումներ չունեն:

«Այս ամենը տեսնելով` մասնակիցներն ու հետաքրքրված կողմերը պետք է նվազեցնեն իրենց ակնկալիքները: Գագաթնաժողովը պետք է շարունակի գոյություն ունենալ, սակայն մասնակիցները պետք է ազատվեն հնարավորինս թեժ մթնոլորտ ստեղծելու իրենց մղումից: Աշխարհի առաջատար արդյունաբերական ազգերի առաջին հանդիպումը` G7-ը, Ֆրանսիայում բուխարիների խանութ-սրահից է սկիզբ առել: Հավանաբար արժե, որ G20-ը վերադառնա իր արմատներին», - գրում է DW-ն:

Տպել
Ամենաշատ