News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է քննարկել Ռուսաստանի հետ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դադարեցումը եւ կետային համագործակցության անցել միայն «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» հարցերի շուրջ՝ ընդունելով, որ Ռուսաստանը մոտ ապագայում ԵՄ-ի առանցքային գործընկերներից է մնում», - հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույցին, որի քվեարկությունը տեղի կունենա 2019-ի մարտին:

«Եվրախորհրդարանը կարծում է, որ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի գործողությունը պետք է դադարեցվի: ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները պետք է վերափոխվեն եւ պետք է շարունակվեն միայն այն ոլորտներում, որոնք անհրաժեշտ են եւ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, անվտանգություն եւ խաղաղ եվրոպական կարգ ապահովելու համար», - նշվում է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ, դրանում թվարկված են Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները:

Նույն փաստաթղթում Եվրախորհրդարանը խոստովանում է, որ «Ռուսաստանը եւ ԵՄ-ն կմնան առանցքային գործընկերներ մոտ ապագայում, սակայն «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը կավելացնի ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից եւ սպառնում է ԵՄ միասնական էներգետիկ շուկային»:

Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1988-ին:

2007-ին սկսվեցին նոր համաձայնագրի մասին բանակցությունները, քանի որ այդ ժամանակ արդեն Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները, ըստ Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի, «վաղուց էին այդ փաստաթղթի վերածվել»: Եվրամիության նախաձեռնությամբ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները չորս անգամ կասեցվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ