News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Կատալոնյան գործով» երկու մեղադրյալները՝ «Կատալոնյան ազգային ասամբլեա» ՀԿ-ի նախկին նախագահ Ժորդի Սանչեսը եւ Կառլես Պուչդեմոնի կառավարության նախկին անդամ Ժորդի Տուրուլը հայտարարել են հացադուլ սկսելու մասին՝ տեղեկացնում է ANC-ը։

Հացադուլի պատճառն, ինչպես ասվում է Սանչեսի եւ Տուրուլի նամակում, իրենց սահմանադրական իրավունքի խախտման դեմ Սահմանադրական դատարանին ուղղված բողոքների մերժումն է։ Նրանց կարծիքով՝ այդ կերպ ՍԴ-ն խոչընդոտում է Ստրասբուրգի դատարան դիմելու իրենց մտադրությունը։

OmniumCultural ՀԿ-ն, որ պայքարում է Կատալոնիայի անկախության համար շաբաթ օրը տարածել է անօրինական հանրաքվե անցկացնելու մեջ մեղադրվող եւ այժմ Լյեդոներս բանտում ազատազրկման մեջ գտնվող յոթ քաղաքական գործիչների լուսանկարները։

Կատալոնյան գեներալիտետի ղեկավար Կիմ Տորան, իր աջակցությունը հայտնելով հացադուլ հայտարարած քաղաքական գործիչներին, իսպանական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանք «քրեական իրավունքը որպես վրեժ» են օգտագործում։

Սանչեսը մեկ տարուց ավելի է նախնական կալանքի տակ, իսկ Տուրուլը՝ ութ ամիս։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ