News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կան ուժեր, որոնք փորձում են կնճիռներ ստեղծել հայ-իրանական հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանին սահմանակից Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր  մակարդակի վրա, այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա։ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան բայց նաեւ պետք է հասկանալ, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ստեղծում են այդ կնճիռները։ Ես ուզում եմ հույս եւ համոզմունք հայտնել, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ  Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները եւ կապահովեն Հայաստան-Իրան հարաբերությունների նորմալ զարգացում։ Դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բոլորին հայտնի է, որ Իրանի շուրջ բավականին լարված իրավիճակ է ստեղծվել։

«Եւ մենք համոզված ենք, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման եւ առանց հարկադրանքի։ Մենք հույս ունենք, որ իրադարձությունները կզարգանան հենց այդ ճանապարհով։ Մինչ այդ մենք միջոցներ ենք ձեռնարկում Իրանի հետ մեր հարաբերությունները բնականոն զարգացնելու համար եւ առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային անցակետը»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Կապան-Երեւան մայրուղուն Փաշինյանը նկատեց, որ այն այս մի քանի ամիսների ընթացքում անտանելիից դարձել է մի քիչ տանելի, սակայն անթույլատրելի է միջազգային նշանակության ճանապարհը թողնել նման վատ վիճակում։ Փաշինյանը նշեց, որ իրենց ռազմավարության  կետերից մեկն է այս ճանապարհի վերանորոգումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ