News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին Հայաստանում բնակարանների առուվաճառքի քանակն աճել է տարեկան կտրվածքով 94 միավորով կամ 6,2%-ով: Եթե այս տվյալները բաշխենք ըստ մայրաքաղաքի և մարզերի, ապա Երևանում մեկ տարվա ընթացքում բնակարանների առուվաճառքը կրճատվել է 16 միավորով (կամ 1,5%-ով): Իսկ մարզերում գրանվել է աճ 110 միավորով (25,6%):

Չնայած դրան՝ մայրաքաղաքի բնակարանային շուկան մի շարք այլ ցուցանիշներով գերազանցում է մարզերին: Օրինակ՝ հոկտեմբերին բոլոր բնակարանների վաճառքի մեկ երրորդից ավելին կատարվել է Երևանում: Նշենք, որ հանրապետության բնակարանային ֆոնդի կեսից ավելին Երևանում է  (համաձայն ընթացիկ տարվա սկզբի՝ գրեթե 53%-ը):

Բացի այդ, մեր «մեգապոլիսում» լայն տարածում ունի ներքաղաքային անվերադարձ «միգրացիան»՝ այլ կերպ ասած՝ քաղաքի սահմաններում բնակության վայրի փոփոխությունը: Սպառողական պահանջարկի վրա դրական ազդեցություն նաև ունի պետության աջակցությունը քաղաքացիներին՝ մայրաքաղաքում հիփոթեքով բնակարաններ ձեռքբերելու դեպքում:

Իսկ կայուն գնաճը հակառակ ազդեցությունն է թողնում բնակարան վաճառողների և գնորդների մտադրությունների վրա: Մի շարք սեփականատերեր, որանք ցանկանում են վաճառել իրենց բնակարաններն առավելագույն գնով, շտապողականություն չեն ցուցաբերում: Գնորդները, հակառակը,  ձգտում են ձեռք բերել անշարժ գույքը նախքան հերթական թանկացումները:

Երևանյան բրոքերներից մեկը պատմել է հետաքրքրաշարժ, բայց և մեր իրականության համար ոչ հազվադեպ մի պատմություն: Բնակարանի մի սեփականատեր տարեսկզբին վաճառել էր իր բնակարանը: Ներկայումս այդ բնակարանն ավելի թանկ արժե, և արդեն նախկին սեփականատերը ափսոսել է այդ գործարքում շտապելու համար:

Բացի այդ, գների մշտական աճը կամ գոնե կայությունը ավելացնում են անշարժ գույքի  մեջ ներդրումների գրավչությունը նրանց համար, ովքեր ունեն բավականաչափ ֆինանսական կապիտալ և չեն կիրառում այն: Ակցիաների շուկան փաստացի բացակայում է, արտարժույթով ներդրումների տոկոսները համեմատաբար ցածր են: Լուծումը շատ պարզ է. գնել բնակարան և այնուհետև այն հանձնել վարձակալության: Հավելենք, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև սեպտեմբեր մեկ միլիոնից ավել արտերկյա զբոսաշրջիկներ տեղ էին գտել բարեկամերի տներում, ինչպես նաև վարձակալած բնակարաններում:

Ներքոնշյալ աղյուսակում երևում են ընթացիկ տարվա հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանների 1քմ մակերեսի համար հաստատված միջին շուկայական գներն ըստ Երևանի վարչական շրջանների: Այս հաշվարկների հիմքում ընկած են պաշտոնական ցուցանիշները (որոնք ներկայացված են դրամով) յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ըստ ԱՄՆ դոլարի կուրսի:

ԱՄՆ դոլարը նշված ժամանակահատվածում ամրապնդվել է ընդամենը 1,2 դրամով (կամ 0,5%-ով), այդ պատճառով դրա ազդեցությունը դրամով գների վրա աննշան էր: Հայտնի է, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մեծամասնությունը և փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է դրամով:

Չնայած մայրաքաղաքի բնակարանային ֆոնդի տեսակարար կռիշը պատկանում է Կենտրոն համայնքին՝ հասնելով 14%-ի, առուվաճառքի գործարքների ժամանակ դրա մասնաբաժինը հասնում էր գրեթե 20%-ի: Վերջին հինգ ամիսների ընթացքում բնակարանների 1քմ-ի շուկայական արժեքն ավելացել է 58$-ով, որը մայրաքաղաքի բոլոր շրջանների համար ռեկորդային ցուցանիշ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ