News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի հայտարարությունը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Աբու ալ Ումարայնը ներգրավված էր 2014 թվականին ԱՄՆ բանակի նախկին շարքային Պիտեր Քեսիգի սպանության գործում: ԻՊ ղեկավարը սպանվել է կիրակի Սիրիական անապատում անօդաչուով հարվածի հետեւանքով: Ոչնչացվել էին նաեւ ահաբեկչական կազմակերպության մի քանի անդամներ:

ԱՄՆ բանակի նախկին շարքային Պիտեր Քեսիգը, որին գրոհայինները Սիրիայում գերեվարել էին 2013 թվականի հոկտեմբերին, ծագումով Նիդեռլանդներից էր։ Նա Սիրիայում հումանիտար կազմակերպություններից մեկի աշխատակիցն էր եւ զբաղվում էր սննդամթերք ու դեղորայք տարածելով:

Քեսիգը, որը նախկինում ԱՄՆ ռազմական խմբավորման կազմում ծառայել էր Իրաքում, նաեւ բուժեղբոր գործ էր սովորել եւ սիրիացի փախստականներին սովորեցնում էր վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալ: Սիրիայում գտնվելու ժամանակ Քեսինգն իսլամ էր ընդունել եւ նոր անուն ստացել՝ Աբդուրռահման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ