News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը:

Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ունենալով հետպատերազմյան հասարակություն եւ բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարեւորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել նրանց հատկապես առողջապահության ու սոցիալական ապահովվածության ուղղությամբ, սակայն դեռեւս նշանակալի անելիքներ կան բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:

Հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը, ֆիզիկական միջավայրի մատչելիության ցածր մակարդակը, օրենսդրական թերի կարգավորումներն ու իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաեւ ֆինանսական սուղ միջոցները որոշակի խոչընդոտներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն իրացման համար:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է իր մտադրությունը համապարփակ կերպով ուսումնասիրել հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակն ու խնդիրները, որպեսզի հնարավոր լինի պետական լիազոր մարմիններին եւ քաղաքացիական հասարակությանն աջակցել վերհանված խնդիրների համակարգային լուծման հարցում: Այդ ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառություն է ստանձնում իր նպաստը բերել Արցախում միջազգային խրախուսելի չափանիշների ներդրման գործին:

Այդ առումով Պաշտպանն ընդգծում է նախեւառաջ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային Արցախի Հանրապետության միանալու անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ իրավական եւ մեթոդական հենք կապահովի ոլորտում իրականացվելիք հետագա բարեփոխումների համար: Կոնվենցիային միանալը նաեւ հնարավորություն կտա Պաշտպանի հաստատությանը ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման, աշխատանքի, առողջապահության, կրթության, հասարակության կյանքին լիարժեք մասնակցության, արդարադատության մատչելիության, անձնական անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, անհատական շարժունակության եւ այլ իրավունքների հավասար եւ ինքնուրույն իրացման ապահովման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու լիազորություն ունեցող ազգային մեխանիզմի կարգավիճակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ