News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Aravot.am-ին  հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ առավոտյան Գյումրի բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով կին է տեղափոխվել, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դատախազը հաստատեց նաեւ տեղեկությունները, որ դեպքը կատարվել է հավաքարարի՝ աշխատանքի գնալու ճանապարհին։

Դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Այս պահին, Կարեն Գաբիրելյանի տեղեկացմամբ, որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա, սակայն կան վարկածներ, որոնք առաջ են քաշվել հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից, ու դրանք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ։

Ի դեպ, մեզ Սլաբոդկա թաղամասի բնակիչներից հաջողվեց ճշտել, որ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը մի երիտասարդ է, տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկակոխ գնացել է կնոջ հետեւից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել՝ անճանաչելիորեն այլանդակելով նաեւ նրա դեմքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ