News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ֆիլմարտադրող Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարում:

Այս առնչությամ տարածված հայտարարությունում ասվում է.

«Հայտարարություն ՀԱՑԱԴՈՒԼ սկսելու վերաբերյալ

2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։

Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական եւ արտադրական մեծ վնաս։ Ընկերությունը դատական Հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի։ Մինչեւ 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների եւ կրած վնասների փոխհատուցում։

Ընկերության հանդեպ մշակույթի նախարարների, ազգային կինոկենտրոնի հետ համատեղ իրականացված անօրինությունների հանգույցը քանդելու համար պետք է․

Ա․) Երկարաձգել «Տաիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը եւ կատարել 13.11.2015թ․ N 329 գրությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները։

Բ․) Ապահովել 2017թ-ին մշակույթի նախարարի հանձնարարությամբ «Տատիկիս Վարսերը» ֆիլմից ժամանակավորապես վերցրած գումարի վերադարձը ֆիլմին։

Գ․) Ներկայացնել մշակույթի նախարարի հրամանով ստեղծած ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովի կողմից Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերութան Հայտերի քննությունը մերժելու իրավական հիմնավորումները, դրանց բացակայության, ոչ լիարժեքության, կամ հակառակը ապացուցող փաստաթղթերի առկայության դեպքում չեղարկել այդ որոշումը՝ փոխհատուցելով մեր կրած վնասները։

Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից իմ՝ ֆիլմարտադրողի ստեղծագործելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, ես՝ Հովհաննես Գալստյանս, 2018թ-ի դեկտեմբերի 3-ի, ժամը 15:00ից հայտարարում եմ Հացադուլ եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ․

1. «Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։

2. «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից 2017թ-ին վերցրած գումարի վերադարձ։

3. «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» Հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։

Այս Հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երեւույթները հրապարակայնացնելու եւ կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիսա Ֆրեյնդլիխը 84 տարեկան է
Հեռուստադիտողին նա հայտնի է «Ծառայողական սիրավեպ», «Ստալկեր», «Մեծ», «Դարտանյանը եւ երեք հրացանակիրները», «Դաժան ռոմանս» ֆիլմերով....
Հրապարակվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին թիզերը
Վերջին մակագիրը հայտնում է, որ վերջին եթերաշրջանը կհեռարձակվի 2019-ի ապրիլից...
Երեւանում կայացել է Եվրոպական կինոյի փառատոնի մրցանակների հանձնման եւ փակման հանդիսավոր արարողությունը
Փառատոնի ընթացքում ներկայացվել են 11 նոր եվրոպական ֆիլմեր․․․
Մեծ Բրիտանիայում մեռած լեզվով ֆիլմ են նկարահանել
20 րոպե տեւողությամբ ֆիլմի սյուժեն պատմում է մի երիտասարդի մասին, որը որոշել է վրեժ լուծել քաղաքի ղեկավարից իր այծի սպանության համար...
Փարաջանովի արվեստի ցուցահանդես և ֆիլմերի ցուցադրություն՝ Պոտսդամում, Բեռլինում
Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը` «Արվեստ՝ առանց սահմանների», արդեն իսկ խոսում է Փարաջանովի արվեստի բազմազանության․․․
Ալ Պաչինոն կկատարի Լիր արքայի դերը
Այս մասին լուրերը պտտվում էին երկար տարիներ, սակայն միայն հիմա է այս տեղեկությունը պաշտոնական հաստատում ստացել…
Partner news