News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս ընթացքում շատ է եղել, որ ինչ-որ աղմկոտ քրգործով մարդ է ձերբակալվել, հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ: Այս մասին Արարատ քաղաքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մարդկանց մեջ եղել է խոսակցություն, ոմանք փորձել են տպավորություն ստեղծել, թե դա շոու էր, բռնեցին, պայմանավորվեցին, բաց թողեցին: «Ես ուզում եմ բոլորիդ աչքերի մեջ նայելով ուղիղ ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարում որեւէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում գործարք կնքենք որեւէ հարցի վերաբերյալ: Թալանված գումարները պետք է կոպեկ-առ կոպեկ հետ բերվեն: Երբեք չհավատաք որեւէ լուրի, որ մենք որեւէ կոռուպցիոների հետ ինչ-որ բան պայմանավորվել ենք ժողովրդի թիկունքում ու կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է»,-ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաեւ անցումային արդարադատության մասին՝ նշելով. «Մենք պետք է նաեւ հասկանանք, որ այս հեղափոխության պրոցեսի արդյունքում մեր բոլոր պետական մարմինները փոխվել են: Այսօր դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ եւ ես դա երաշխավորում եմ, ու դա վատ չէ: Բայց մենք ունե՞նք արդյոք երաշխիքներ, որ այդ նույն դատական համակարգը գործում է նախկին տերերից անկախ: Սկզբունքորեն պիտի որ ազդեցության լծակներ չլինեն, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ ըստ էության, այսօրվա պաշտոնյաների մոտ 90 տոկոսը նշանակված են նախորդ համակարգի կողմից:

Մենք խնդիր ենք դրել առաջիկա 5 տարիների ընթացքում մեր ԶՈՒ կարիքների համար ծախսել հավելյալ 2,5 մլրդ դոլար, եւ դա պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք հաշվի կառնենք, որ արել են կամավոր, բայց դա չի նշանակում, որ ամբողջ թալանվածն է:

Շատ կարեւոր է, որ կարողանանք գնահատել, թե որքան գումար է գողացվել եւ որքան պետք է վերադարձվի: Սա հեշտ աշխատանք չէ: Չափազանց կարեւոր է, որ որեւէ մեկը քրեական հետապնդման չենթարկվի չհիմնավորված: Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

Նոր ԱԺ-ն կարող են լինել օրենսդրական փոփոխություններ, կարող է անցումային արդարադատության որոշակի տարրեր ներդնենք: Մենք պետք է մշակենք պատրաստ բանաձեւեր, ենթադրենք առանց որեւէ քրգործի հարուցման, որովհետեւ քրգործը հարուցվում է կոնկրետ դեպքերով:

Ասենք, մեկը ներկայանում է քննչական մարմիններին ու հայտարարում, որ էսքան չարաշահում եմ թույլ տվել, գողացել եմ այսքան գումար, այսքան գումար պատրաստ եմ վերադարձնել: Նման դեպքերում ի՞նչ ենք անում: Այս հարցը պետք է քննարկենք առաջիկա Ազգային ժողովում: Մի կողմից հանրությունը մեր առջեւ պահանջ է դնում, որ մենք արդյունավետ լինենք կոռուպցիայի դեմ պայքարում, մյուս կողմից իրավական ընթացակարգերը թույլ չեն տալիս, որ լինենք բավարար չափով արագ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ