News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը


Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության պատճառով փաստացի զրկվեց այս տարի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա մեծ հարված է Հայաստանի անվտանգությանն ու հեղինակությանը:

«Սա խայտառակություն է, եւ դա կոծկելու համար Փաշինյանն ու իր վարչակարգն սկսեց բացահայտումներ ասֆալտին փռելու, ձերբակալություններ եւ սադրանքների սերիալի հերթական մասը:

Օդում կախված լուրեր կան, որ պատգամավորի թեկնածուներին, որոնք ունեն մեծ հեղինակություն, կամ շատ լուրջ հավանականություն կա, որ լուրջ ձայներ կստանան, արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան, որ նրանք իբր թե նրանք գումար են առաջարկել: Ըստ օդում կախված լուրերի անդ թեկնածուներից մեկը Հարություն Կարապողոսյանն է (Սնխի Հարութ-խմբ ): Սրա նպատակն է փորձել մեր քաղաքական թիմին թուլացնել ընտրություններից մի քանի օր առաջ: Պարզից էլ պարզ է, որ այս 7 ամիսներին Փաշինյանը բոլոր ոլորտներում արձանագրել է ծախողումներ ու հետընթաց: Չկարողացավ թոշակ բարձրացնել, չկարողացավ տնտեսություն զարգացնել: Ժողովուրդն օր օրի ավելի վատ է ապրում:

Փաշինյանը չի կարողանում հաց տալ ժողովրդիօն, ստիպված կերակրում է տեսարաններով»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում օր օրի ավելանում են մտահոգ ու սկզբունքային քաղաքացիների թիվը:

«Համոզված եմ, որ դեկտեմբերի 9-ին շատ լուրջ անակնկալ է սպասվում Փաշինյանին: Մեզ որեւէ բան, ոչ շինծու գործ, որ ԱԱԾ-ով վախեցնել, ոչ մեր պատգամավորների վրա շինծու սարքած գործեր կառուցելն ու հայտարարելը չի կարող հետ կանգնեցնել մեր վճռական պայքարից: Հանուն այն Հայաստանի, որտեղ չեն գործի Բերիա-Վիշինսկու մեթոդներով: Ամոթ է, շոուները գոնե կարելի է ավելի պրոֆեսիոնալ կազմակերպել: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ բոլորին էլ հասկանալի է, թե սա ինչ է»,-հայտարարեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...
2018 թվականի ընտրությունները բովանդակային առումով բացառիկ էին. Փաշինյան
Իմ առաքելությունն է ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը ծառայելը…
Ամենաշատ