News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ի նշան Սիրիայի ժողովրդի հետ համերաշխության մոմ է վառել: Այս մասին տեղեկացնում է Պապի մամուլի ծառայությունը: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Պապը բոլոր երիտասարդ քրիստոնյաներին կոչ է արել իրեն միանալ եւ ի աջակցություն սիրացի ժողովրդին, որը 8 տարի տառապում է ռազմական գործողությունների պատճառով,  մոմեր վառել, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Հույսի այս լույսերը ցրում են պատերազմի ստվերները: Մերձավոր Արեւելքում բնակվող  քրիստոնյաներին մենք կոչ ենք անում այդտեղ մնալ՝ որպես բարեսրտության, ներողամտության եւ հաշտության դեսպաններ: Թող հույսի լույսերն այս օրերին հասնեն բոլորին, ովքեր նաեւ աշխարհի մյուս ծայրերում հակամարտությունների գոտում են  ապրում», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ բաժանվել է «Սիրիայում հանուն խաղաղության» 50 հազար մոմ: Այս Սուրբ Ծննդյան արշավը սկսվել է  «Օգնություն տառապող եկեղեցուն» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Այն մասնավորապես, ուղղված է  հակամարտությունների հետեւանքով Սիրիայի շրջաններում տուժած մարդկանց օգնության հատկացմանը, այդ թվում նաեւ քրիստոնյա փախստականների տների վերականգնմանը հետագայում վերադարձնելու նպատակով, դեղորայքների եւ մանկական կաթի փոշով ապահովմանը, հոգեբանական օգնության տրամադրմանը, դպրոցական կրության վճարմանը եւ Սուրբ Ծննդյան տոների նվերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ