News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չպետք է կոռեկտության սահմաններից դուրս գա: Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը`մեկնաբանելով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ ներկայիս իշխանությունները սկսել են ձերբակալությունների նոր շարք, քանի որ նրանց մեղքով երկիրը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Պատգամավորը մասնավորապես, Շարմազանովին կոչ արեց մեծ հարգանքով վերաբերվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Ես ուզում եմ միայն մեկ բան խորհուրդ տալ Էդուարդ Շարմազանովին, որ նա կոռեկտ մնա, քանի որ եթե նա շարունակի նույն ոգով եւ դուրս  գա կոռեկտությհան սահմաններից, ապա անձամբ ինձանից համապատասխան պատասխան կստանա: Կոչ եմ անում նրան մնալ կոռեկտության սահմաններում եւ փոխել խոսելաձեւը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երկրի վարչապետին», - ասաց Սիմոնյանը` չնշելով, թե արդյոք չարժե, որ նույնն անի  Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ