News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2017 թվականին ընդգրկվել է աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրների ցանկում, միաժամանակ, Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է ճանաչվել։  Այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի կողմից հրապարակվող Ռազմականացման գլոբալ ինդեքս 2018-ի տվյալները։

Տասնյակում ներառված են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հորդանանը, Բրունեյը եւ Բելառուսը։ Զեկույցում նշվում է, որ այս երկրները մեծ ռեսուրսներ են հատկացնում ռազմական կարիքներին մյուս ոլորտների համեմատ։

«Չնայած 2016 թվականին ապրիլյան էսկալացիայից հետո հրադադարի շուրջ բանակցություններին, վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի շրջանում գրանցվել են հրաձգություններ եւ ադրբեջանական անօդաչու սարքի մեկ հարձակում։ Դրա հետեւանքով շարունակվում է լարվածությունը շրջանում, Հայաստանը (3) եւ Ադրբեջանը (12) շարունակում են չափազանց շատ ռեսուրսներ ներդնել զինված ուժերում»,-ասված է զեկույցում։

Նշենք, որ Վրաստանը 52-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ եւ Իրանը՝ 22-րդ։

Զեկույցը հիմնված է 2017 թվականի տվյալների վրա եւ պարունակում է 155 երկրների մասին տեղեկություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ