News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 4-ի առավոտյան Մարալիկի մոտ ՍՈՒ 25 գրոհիչ օդանավի կործանման հետեւանքով զոհված մայոր, 31-ամյա Մովսես Գեւորգի Մանուկյանը օդաչուների գերդաստանից էր։ Նրա ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են:

Նրանց ժամանակին անդրադարձել է «Հայ զինվոր» թերթը, որը զրուցել է Մովսես Մանուկյանի ու նրա հոր՝ Գեւորգի Մանուկյանի հետ:

Գեւորգ Մանուկյանը փորձառու օդաչու է: Ծնվել է Երեւանում, սովորել է Ստավրոպոլի ուսումնաավիացիոն կենտրոնում, 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում: Փոխգնդապետ Գ. Մանուկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի մեդալներով ու այլ պարգեւներով:

«Ամեն ինչ սկսվել է հորիցս՝ Մանուկյան Պողոսից, որին բոլորը Միքայել էին ասում: Նա ծառայում էր քաղաքացիական ավիացիայում, այժմ իննսուն տարեկան է ու հաճախ է հետաքրքրվում մեր գործերով: Կինս՝ Ալլա Բեջանյանը, նույնպես օդաչու է, մարզուհի, թռչում էր մարզական ինքնաթիռներով: Որդիս էլ որոշեց օդաչու դառնալ: Ես որեւէ կերպ չեմ ազդել նրա ցանկության վրա: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մարդուն միջնորդությամբ գործի ընդունել, առաջ տանել: Եթե մարդ չի սիրում, ձգտում չունի, ավելի լավ է ձեռք քաշի, չմոտենա ինքնաթիռին: Այնպես որ` Մովսեսն իր ցանկությամբ է այստեղ հասել»,- ասում է փոխգնդապետ Գ. Մանուկյանը:

Օդաչուներ են նաեւ Գեւորգ Մանուկյանի եղբայրը՝ ուղղաթիռային զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը, նրա որդին՝ Միքայել Մանուկյանը: Բայց այսքանով գերդաստանի օդաչուների շրջանակը չի սահմանափակվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ