News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, անցկացվել է Եվրոպական կինոյի փառատոնի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։  

Փառատոնի ընթացքում ներկայացվել են 11 նոր եվրոպական ֆիլմեր։ Ֆիլմերը ցուցադրվել են նաեւ մարզերում։

Մրցանակները հանձնվել են հետեւյալ անվանակարգերում՝ EU & ME լուսանկարների մրցույթ, լավագույն սցենարների եւ վավերագրական ֆիլմերի մրցույթ։  

Փառատոնի շրջանակներում բրիտանացի կինոմատոգրաֆ Փոլ Ֆրեյզերը 5-օրյա սեմինար է անցկացրել սցենարիստների համար։ Այդ սեմինարի արդյունքերով՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մրցանակները հանձնել է Հարություն Վիրաբյանին, Նաիրի Խագվերդիին, Արտավազդ Եղիազարյանին։

Իր հերթին շվեդ կինոռեժիսոր Ջոանա Բերնհարդսոնը եռօրյա սեմինար է անցկացրել TUMO-ի ուսանողների համար վավերագրական ֆիլմերի հետ աշխատանքի հմտությունները բարելավելու թեմայով։

Երեւանում Շվեդիայի դեսպանատան գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը մրցանակ է հանձնել է Վահե Սարգսյանին, Մարինե Սարգսյանին, Լիա Կարապետյանին։

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ այս փառատոնը նորություն է մտցրել Հայաստանում մշակութային միջոցառումների զարգացման գործում եւ օգտակար է հայկական լսարանի համար։ «Ինչպես ես նախկինում խոսք էի տվել՝ եվրոպական ֆիլմերը հատուկ կարգավիճակ ունեն եւ դրանք երբեմն այդքան էլ հեշտ չէ հասկանալ»,-նշել է դեսպանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ