News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առաջիկա նիստին կքննարկվի համացանցի շուկաների կարգավորման վերաբերյալ համաձայնեցված քաղաքականությունը, ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, նավթի, գազի եւ նավթամթերքների միասնական շուկաների ձեւավորումը: Նիստը կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջնորդները կլսեն Եվրասիական տնտեսական կոլլեգիայի նախագահի զեկույցը՝ մինչ 2025 թվականը ԵՏՄ-ի թվային օրակարգի իրականացման մասին, որը նախատեսում է երկրների կողմից համացանցի շուկաների եւ ցանցային տեխնոլոգիաների զարգացման համաձայնեցված քաղաքականության իրագործում:

Նա նշել է, որ առաջիկա նիստի ժամանակ կքննարկվի ԵՏՄ անդամ երկրների միջեւ մաքսատուրքերի բաշխումը: Նիստի ընթացքում պետությունների ղեկավարները պետք է համաձայնեցնեն ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրման մաքսատուրքերի բաշխման նորմատիվները:

Նա նաեւ նշել է, որ փաստաթղթի նախագծով նախատեսվում է արժութաֆինանսային եւ դրամավարկային քաղաքականության մերձեցում, արդյունավետ տրանսպորտային եւ լոգիստիկ շղթաների ստեղծում, սոցիալ-հումանիտար եւ կրթական ոլորտներում համագործակցության խորացում: Ուշակովի խոսքով, նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Ընդլայնված կազմով նիստին ներկա կլինի նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ուշակովը հիշեցրել է, որ Մոլդովան ԵՏՄ-ում դիտորդ երկիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ