News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NASA-ն Երկրի ուղեծիր կհանի լազերային ալտիմետրով GEDI արբանյակը, որը թույլ կտա կազմել Երկրի անտառների առաջին եռաչափ քարտեզը՝ տեղեկացնում է Gizmodo-ն։

Անտառները, օվկիանոսների նման, հավաքում են մթնոլորտի ածխաթթու գազը, եւ դրանց հատումը կարող է հանգեցնել ածխածնի արտանետմանը եւ մոլորակի մակերեւույթին ջերմաստիճանի բարձրացմանը։

NASA-ն ծրագրում է կանխել այդ սպառնալիքը։ GEDI արբանյակը, որին դեկտեմբերի 4-ին ուղեծիր կտանի հրթիռակիր SpaceX Dragon-ը, կկազմի Երկրի բոլոր անտառների 3D մոդելը։

Եռաչափ նկարը գիտնականներին հնարավորություն կտա գնահատելու ծառերի բիոզանգվածը եւ ածխաթթու գազի ծավալը, որ նրանք պահում են, որպեսզի հասկանան, թե որ անտառների հատումը կհանգեցնի ավելի շատ CO2-ի արտանետմանը։

Արբանյակը Երկիր կուղարկի վայրկյանում 232 լազերային ազդակ, այնուհետեւ կֆիքսի ազդանշանը, որը թույլ կտա որոշել ծառերի ձեւն ու կառուցվածքը։

 

.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ