News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերահսկողության տակ է առել երկրի ԶԼՄ-ների մեծ մասը՝ գրում է The New York Times-ը։

NYT-ը նշում է, որ վերջին ժամանակներս իշխանամետ օլիգարխները եւ Օրբանի դաշնակիցները գնում են ԶԼՄ-ները եւ դրանք դարձնում են իշխանական խոսափող, եւ դա հիշեցնում է խորհրդային գործելաոճը։

Թերթը նշում է, որ ամռանը ստեղծված ԶԼՄ-ների կենտրոնաեվրոպական հիմնադրամը եւս դարձրել են Օրբանի դաշնակիցը։ Հիմնադրամի կառավարիչ Միկլոշ Շանտոն ընդգծել է, որ հիմնադրամը կաշխատի Հունգարիայում «հավասարակշռված» լրատվական դաշտ ստեղծելու ուղղությամբ, որը հակակշիռ կլինի «առաջադեմ» լրատվական հրատարակություններին։ Սա, ըստ NYT-ի հավասարակշռման շատ տարօրինակ տեսակետ է, քանի որ ներկայում երկրի ավելի քան 500 լրատվամիջոցներ իշխանամետ են, իսկ 2015թ․ դրանց թիվը 31 էր։

Անկախ լրատվամիջոցներին տարիներով մերժել են պետական գովազդ տրամադրել՝ դրանց դարձնելով գրավիչ Օրբանի կողմնակից հանդիսացող պոտենցիալ գնորդների համար։ 2016թ․ փակվել է Հունգարիայի ամենակարդացվող Nepszabadsag ընդդիմադիր թերթը։

Բացի այդ, ագրեսիվ գործողություններ են կատարվել ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։ Օրբանի նման վարքագիծը, գրում է թերթը, կարող է երկրին զրկել Եվրոպական միությունում ձայնի իրավունքից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ