News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ: Այդ առնչությամբ զրուցակիցները կարևորել են հունիսին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և նոյեմբերին Երևանում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստերի անցկացումը, որոնք հնարավորություն ընձեռեցին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համապարփակ քննարկումներ ծավալելու համար: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ կարևորվել է ոլորտային և փորձագիտական մակարդակի հանդիպումների անցկացումը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերության տասնամյակը լավ հնարավորություն է գնահատելու մինչ օրս գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու զարգացման հեռանկարները։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Որպես Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներ՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը, ի թիվս այլոց, առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի, մտքեր փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ