News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի նրան, որ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների պայմանագրի գործողությունը կդադարեցվի՝ երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքերով՝ «մենք առանց այդ պայմանագրի պետք է պատրաստվենք խաղաղության»։ Նա նշել է, որ Ռուսաստանն ունի վերջին հնարավորությունը՝ ցույց տալու, որ իրենք պահպանում են ՓՄՀՀՊ-ի դրույթները։

Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումները «բավական ակնհայտ» են։ «Մենք ափսոսում ենք, որ ՓՄՀՀՊ-ն, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի իր գոյությունը»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ կոչ է անում Ռուսաստանին երկու ամսվա ընթացքում վերադառնալ պայմանագրի կատարմանը, այլապես ԱՄՆ-ը կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ