News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ողբերգական լուր Զինված ուժերից։ Առավոտյան 10 անց 20-ին Մարալիկի շրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը, որը  մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ Ավիաաղետի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը: Հարուցվել է քրեական գործ, սև արկղը հայտնաբերվել է։

Ազգային Ժողովի նիստը, որը պետք է քննարկեր նաև հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, չկայացավ՝ քվորում չկար, դահլիճ էր ներկայացել ընդամենը 26 պատգամավոր՝ անհրաժեշտ 53-ի փոխարեն։

Արամ Հարությունյանի 14 միլիոնի գործը հիշելով՝ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ կոռուպցիան վերացնելու թեման ընդարձակեց։ Հեղափոխություն է սպասվում նաև դատական համակարգում։

Դավիթ Շահնազարյանը հրավիրեց խոստացած ասուլիսը «իշխանություն Արցախի փոխարեն» սցենարի շուրջ։ Իրականում ի՞նչ է կատարվել Դուշանբեում․ այն, ինչ իշխանությունները ներկայացնում են որպես նվաճում, ըստ նրա, այդ նույն սցենարի մի մասն է։

Սրանք, պատերիազմի նշաններն են, որին պատրաստվում է Ալիևը, և Շահնազարյանի կարծիքով, նույն կոնտեքստում է Փաշինյանը խստացրել տոնայնությունը Արցախի պաշտոնյաների նկատմամբ։

Արցախի հարցում Փաշինյանի ու նրա թիմի խորհրդանիշը, Շահնազարյանն ասաց, Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն է, բայց կասկածի տակ դրեց այդ խորհրդանիշի արժեքը։

Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե հեղափոխությունը Արցախի դեմ դավադրության ծրագիր է, դավաճանության մեղադրանք են ներկայացնում, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն․ Արցախը հանձնելու սցենարին այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի գործողությունները պատմական էքսկուրսով քննադատող, Բերիա, Հիտլեր անունները հաճախ հիշող Շարմազանովը այսօր դիտողություն է ստացել։ «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը նրան խորհուրդ տվեց կոռեկտության սահմանից դուրս չգալ։

«Ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում»,- ֆեյսբուքի իր էջում հպարտացել է Շարմազանովը և որպես ապացույց տեղադրել տեսանյութ, որտեղ ինքն է՝ շուրջը մի խումբ մարդիկ։

Այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:

Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրեց՝ Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Պուտինն է առաջարկել իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Ստի ոտքը կարճ է, ամփոփել է Աշոտյանը հռետորական հարցով՝ «Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»։

Ուշակովի հայտարարությանը արձագանքել է Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պնդելով «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»։ Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանն է ներկայացրել:

ԱԱԾ բացահայտումների շարքից․ խոշոր խադախության կասկածանքով ձերբակալել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Ըստ ԱԱԾ տվյալների՝  նա 2014-ի փետրվարից մինչև 2018-ի հոկտեմբերը աշխատանքի տեղավորելու, նոր պաշտոնի համար կաշառք տալու և այլ հարցեր լուծելու պատրվակով  քաղաքացիներից վերցրել է 180 հազար դրամից մինչեւ 10 հազար դոլար և փոխարենը ոչինչ չի ձռնարկել։ Հարուցվել է քրեական գործ։

Շուտով Մհեր Եղիազարյանի կուսակից, «Հայոց Արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը տարածեց հայտարարություն, վերնագիրը՝ «Բոլոր կաշառակերներին պետք է գլխատել»։

Դոլարն աննշան թանկացել է․ փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոյի և բրիտանական ֆունտի գինը աճել է՝ եվրոն 553 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 621, ռուսական ռուբլու արժեքը 7 ու 32դրամ է։

Հայաստանում  վաղը՝ դեկտեմբերի 5-ին, սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ